Բաժիններ՝

Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն անկախության օրը՝ մայիսի 26-ի շքերթի ժամանակ խախտել է արարողակարգը՝ ողջունելով առաջինը վարչապետին, ապա նախագահին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չի կարելի, որ մայիսի 26-ին պաշտպանության նախարարը ողջունի նախ վարչապետին, ապա նախագահին, գերագույն հրամանատարին։ Դա անթույլատրելի է ցանկացած երկրում, դա ամեն տեղ զարմանք է առաջացնում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ վրացական սփյուռքի օրվան նվիրված միջոցառմանը ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ արարողակարգը կարևոր է և պաշտպանում է պետությունը ներքին հակասություններից։ Նախագահը տեղեկացրել է նաև, որ արդեն երեք տարի է՝ փորձում է ստեղծել միասնական արարողակարգային գերատեսչություն՝ նախարարությունների ու պետական մյուս կառույցների համակարգման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031