
Covid-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային Paxlovid դեղամիջոցը ստացել է ԱՄՆ-ի լիակատար հավանությունը

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը լիովին հավանություն է տվել Pfizer-ի՝ Covid-19-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային Paxlovid դեղամիջոցին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Paxlovid-ը ի սկզբանե 2021-ի վերջին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից ստացել էր արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն:
Գործակալությունը մայիսի 25-ին հավանություն է տվել երկու դեղով թերապիային՝ բարձր ռիսկի տակ գտնվող մեծահասակների բուժման համար: