Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել կառավարության աջակցությամբ հիմնվող տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց և այլն: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:

Ըստ աղբյուրի՝ տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:

Նշվում է, որ ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության և Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի աջակցության և նախագծի իրականացման սահուն ընթացքի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031