Բաժիններ՝

Լեբրոն Ջեյմսն NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում 8000 միավոր հավաքած միակ բասկետբոլիստն է

«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիսն է:

NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերս»-ը, մրցելով «Դենվեր Նագեթս»-ի հետ, զիջել է 111:114 հաշվով: Այս հանդիպումից հետո Լեբրոն Ջեյմսի վաստակած միավորների քանակն անցնել է 8000-ը: Լեբրոն Ջեյմսը միակ բասկետբոլիստն է, ով նման արդյունքի է հասել այս մրցափուլում:

Ավելի վաղ` դեռևս փետրվարին, «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել էր NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստը: NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել էր «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել էր 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով` նա դարձել էր NBA-ի պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը: Ջեյմսը գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է 1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031