Բաժիններ՝

Քաջարան գյուղի մոտակա սարալանջում դի է հայտնաբերվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 22-ին, ժամը 22։00-ին տեղեկություն է ստացել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031