Բաժիններ՝

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, կան ծխացող օջախներ

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են 8 բեռնատար, 5 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Աս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, հավելելով, որ դեռևս կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Շինարարական աղբավայրում մոտ 1000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստացել էր մայիսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս