Բաժիններ՝

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այս մասին նշվում Ուկրաինայի նախագահի գրառումում:

«Ժամանեցի Սաուդյան Արաբիա։ Ելույթ կունենամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։ Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և այլ երկկողմ բանակցություններ կանցկացնեմ», – գրել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իր այցի առաջնահերթություններից է ուկրաինական խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։

Մայիսի 21-ին էլ նախատեսվում է Զելենսկիի այցը Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի երկրների գագաթնաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031