Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի շփումների հնարավորության մասին. Պեսկով

Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։

«Հաջորդ շաբաթ, իսկապես, մենք զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով: Կկայանան և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մոսկվայում: Մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում։ Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք հնարավոր շփումների մասին», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Մայիսի 18-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմից առաջարկ է եղել ՌԴ նախագահի միջնորդությամբ մայիսի 25-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու մասին, և Հայաստանն ընդունել է այդ առաջարկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031