Բաժիններ՝

Իտալիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի, հազարավոր մարդիկ տարհանվել են

Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ մեկուկես օրվա ընթացքում գրանցվել են 6 ամսվա տեղումներ: Ավելի քան 13 հազար մարդ տարհանվել է: Ռավեննայի նահանգի Ֆաենցա քաղաքում այսօր գտել են հեղեղների 14-րդ զոհի մարմինը: Այս մասին տեղեկանում ենք La Repubblica պարբերականից:

Ռավեննայի մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանում է հայտարարվել: Էմիլիա Ռոմանիայում շուրջ 280 սողանք է տեղի ունեցել:

Մարզի գլխավոր մայրուղիներով երթևեկությունը կարգավորվել է, սակայն շատ ճանապարհներ դեռ փակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031