Բաժիններ՝

Կոլումբիայում 17 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից փրկված երեխաներին

Կոլումբիայում 17 օրվա որոնումներից հետո գտել են ինքնաթիռի կործանումից փրկված 4 երեխաներին, որոնք կարողացել էին իրենց համար պատսպարաններ կառուցել ջունգլիներում: Այս մասին հաղորդում է կոլումբիական Semana պարբերականը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կակետայի շրջանում՝ Պալմա Ռոսա գյուղի մոտակայքում: Երեխաները եղել են տասներեք, չորս, ինը տարեկան և տասնմեկ ամսական: Վթարի գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է տերևներից և փայտերից պատրաստված մի քանի հյուղակ, որոնք ամրացված են եղել ռետինե մազակալներով։ Ենթադրաբար, 13-ամյա աղջիկը, որ ջունգլիներում էր հայտնվել իր կրտսեր եղբայրների հետ, կարողացել է հյուղակ պատրաստել անձրևներից պաշտպանվելու համար։

Ինչպես գրում է հրատարակությունը, երեխաներին ողջ գտնելու հույսեր էին առաջացել այն բանից հետո, երբ զինվորականները գտել էին ոչ վաղուց կերած մրգերի մնացորդներ, մանկական սննդի համար նախատեսված տարա, մկրատ և այլ իրեր:

Երեխաները Կոլումբիայի Վիտոտո հնդկացիական ցեղին են պատկանում: Նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նույնպես հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է ողջ գտնել բոլոր չորս երեխաներին, որոնք անհետ կորած էին համարվում մայիսի 1-ին ջունգլիներում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո։

Cessna 206 ինքնաթիռում եղել է յոթ մարդ: Ինքնաթիռը Սոլանոյի մունիցիպալիտետից ուղևորվում էր Սան Խոսե դել Գուավիարե քաղաք: Մայիսի 15-ին զինվորականներն անտառի թավուտներում հայտնաբերել էին ինքնաթիռը և երեք մեծահասակների, այդ թվում՝ երեխաների մոր մարմինները։ Վերջին հաղորդագրության մեջ օդանավի օդաչուն հայտնել էր շարժիչի անսարքության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031