Բաժիններ՝

Հայկական HopShop-ը Product Hunt-ում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

Ցանկացած նկարի կամ հոլովակի միջից հետաքրքրող ապրանքներ գտնելու ու գնելու հնարավորություն ստեղծող հայկական HopShop ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

HopShop-ը «Shazam» է նորաձևության համար: Այն արհեստական բանականության վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031