Բաժիններ՝

Նեպալցի լեռնագնացն Էվերեստ բարձրանալու ռեկորդ է սահմանել

Նեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր գերազանցել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը՝ 27-րդ անգամ նվաճելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր):

53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին):

Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 26 անգամ բարձրացել է լեռը։

Նա նաև ռեկորդակիր է 8 000 մետրից ավելի բարձրությամբ լեռնագագաթներ բարձրանալու քանակով: Ըստ պարբերականի տվյալների՝ 1994-2023 թվականներին լեռնագնացն ութ անգամ բարձրացել է Չո Օյու լեռը (8 201 մ), երեք անգամ՝ Մանասլու (8 163 մ), մեկական անգամ՝ Չոգորի (K2, 8 614 մ) և Լհոցզե (8 516 մ) լեռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031