
Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուն առաջ է անցել էրդողանից․ Anka

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 7,66 տոկոսվ առաջ է անցնում Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանից։ Այս մասին հայտնում է Anka գործակալությունը՝ հղում կատարելով քվեարկության արդյունքների իր հաշվարկներին։
Գործակալության տվյալներով՝ քվեաարկության 31,2% մշակման արդյունքների համաձայն` Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 51,49%-ը, իսկ Էրդողանը` 43,83%-ը։
Ավելի վաղ նշվել էր, որ առջեւում է Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը`հավաքելով ձայների ի 53,62 տոկոսը։ Քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալները հրապարակում է A Haber գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին՝ ձայների 30 տոկոսը մշակելուց հետո։
Հայտնի է, որ Էրդողանը Ստամբուլից վերադարձել է Անկարա, որտեղից վերահսկում է քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքը: Թուրքիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց թեկնածուն հաղթում է էրդողանին, թեեւ պաշտոնական տվյալներով հակառակ պատկերն է: