Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ՝ անձնական մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն, ինչի արդյունքում նրա մարմնից հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։