
Հայաստանի ՄԻՊ-ն ու ԿԽՄԿ-ի ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին:
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին: