
Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի երկրորդ մենանարտում Հովհաննես Բաչկովը մրցեց Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ: Բաչկովը գերազանցեց 5:0 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը, և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը: