Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը Թուրիքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ:

Սիմոնյանն այս մասին ասաց Թուրքիայում լրատվամիջոցների հետ զրույցում:

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից: ԱԺ նախագահը հավելեց՝ այս մակարդակում կայացված որոշումներին բոլորն ականատես են վերջին ամիսների ընթացքում:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ, առիթներ գտնել: Ես էլ կարող էի 1000 տարբեր պատճառ գտնել Թուրքիայի չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,-ասաց ՀՀ ԱԺ նախարարը:

Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հարցազրույցից մի քանի հատված տեսել է, վստահեցրեց, որ Հայաստանն իր մղումների մեջ, հարաբերություններ կարգավորելու մեջ բացարձակ անկեղծ է: «Եթե կա քաղաքական կամք, որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ: Հույս ունեմ, որ թուրք գործընկերները նույնպես առաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,-ասաց Սիմոնյանը:

Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: «Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:

Դրանց հետո Թուրքիան փակեց օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար՝ հուշարձանի տեղադրումը որակելով որպես սադրիչ քայլ:

Տեսանյութեր

Լրահոս