Բաժիններ՝

Բռնցքամարտի թիմերն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում:

Թաիլանդում մեկնարկում է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը:

Հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս