Բաժիններ՝

Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը

Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստական կուսակցության նրա մրցակից Քեյր Ստարմերը մեկնարկում են իրենց նախընտրական արշավն այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Սունակն անակնկալ կերպով հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

BBC-ն նշում է, որ կուսակցությունների ղեկավարներն առաջիկա 6 շաբաթների ընթացքում կճանապարհորդեն Միացյալ Թագավորությունում՝ ներկայացնելով երկրի ապագայի իրենց տեսլականը։

44-ամյա Սունակն ընտրությունների մասին հայտարարելիս հայտնել է, որ տնտեսության հետ կապված իր ծրագիրն աշխատում է, և որ միայն ինքը կարող է կայունություն բերել երկրին։

Իսկ 61-ամյա Ստարմերը հայտարարել է, որ հենց Լեյբորիստական կուսակցությունը փոփոխություն կբերի և նոր էջ կբացի երկրի համար։

BBC-ն նշում է, որ ամբողջ երկրում առաջիկա շաբաթներին քաղաքական պայքար կընթանա ոչ միայն երկու հիմնական կուսակցությունների միջև։ Արտահերթ ընտրություններ անցկացնելուն արձագանքել են լիբերալ-դեմոկրատները, կանաչների կուսակցությունը, ռեֆորմիստները։

Մայիսի 24-ին կավարտվի Բրիտանիայի գործող խորհրդարանի նստաշրջանը, իսկ մայիսի 30-ին խորհրդարանը կցրվի։

Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս