43-ամյա Լեռնիկ Ս.-ն հետախուզվում էր գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Գյումրի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 43-ամյա Լեռնիկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:



