
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Տիտան Օիլ»-ի բենզալցակայանի գործունեության դադարեցման համար դիմել է ՀՀ ՆԳՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «Տիտան Օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը։
Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար։