Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ ազգային տոնի առթիվ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031