Կապ է հայտնաբերվել հայտնի նախաճաշերի և շաքարախտի միջև
ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդակարգում շատ վերամշակված միսը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը: Նրանց ուսումնասիրությունը, որը, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Nature ամսագրում, գրավել է People-ի ուշադրությունը:
Դիետայի և II տիպի շաքարախտի զարգացման միջև կապը պարզել են գիտնականները՝ վերլուծելով 184 երկրներում մեծահասակների սննդակարգի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են 30 տարվա ընթացքում: Նրանք պարզել են, որ 2018 թվականին 2-րդ տիպի շաքարախտի 14 միլիոն նոր դեպքեր, որոնց դեպքում օրգանիզմը չի կարողանում ճիշտ մշակել ինսուլինը, կապված է վատ սննդակարգի հետ:
Մասնավորապես, շաքարախտը զարգացել է այն մարդկանց մոտ, ովքեր չափից շատ են ուտում վերամշակված բրինձ և ցորեն, ինչպես նաև վերամշակված միս, օրինակ՝ նրանք նախընտրում են նախաճաշին ուտել բեկոնով ուտեստներ: Շաքարախտի զարգացման ռիսկը կապված է նաև չմշակված (օրինակ՝ չապխտած և չպահածոյացված) կարմիր մսի օգտագործման հետ։ Գիտնականները նշել են, որ շաքարային դիաբետի զարգացման վրա ավելի քիչ ազդեցություն են ունեցել քաղցր ըմպելիքները և մրգային հյութերը, ինչպես նաև մենյուում ոչ օսլա պարունակող բանջարեղենի, ընկույզների և սերմերի պակասը: