Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծումը նվազագույնի է հասել
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին երկրում էլեկտրաէներգիայի ներմուծման արժեքը ռեկորդային ցածր մակարդակի վրա է եղել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Geostat-ի փոխանցմամբ՝ այս ընթացքում երկրի հաղորդման ցանց է մատակարարվել 762,4 հազար դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 97,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ըստ Geostat-ի՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Վրաստանում էլեկտրաէներգիայի հիմնական ներկրողը Ռուսաստանն է՝ 657,6 հազար դոլար, իսկ երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 104,8 հազար դոլար։
Ի դեպ, Վրաստանում ամենաշատ էլեկտրաէներգիան անցած տարի ստացվել է Ռուսաստանից, որի համար երկիրը վճարել է 10,6 մլն դոլար։ 2022 թվականին երկրորդ և երրորդ խոշոր ներկրողները եղել են Հայաստանը (10,2 մլն դոլար) և Ադրբեջանը (9 մլն դոլար)։