Նեպոմնյաշչի-Լիժեն 13-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կայացավ 13-րդ տուրի պարտիան:
ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիժենը չեմպիոնական մրցախաղում անցկացրեցին 13-րդ պարտիան: Մրցախաղի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ շախմատիստներն ունեն 6,5-ական միավոր:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիաներից: Հաղթում է այն շախմատիստն, ով հավաքում է 7,5 միավոր: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը անցկացվում է ղազախական Աստանա քաղաքում: Մրցախաղը մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի մայիսի 1-ին: Չեմպիոնական մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո: Այս գումարի 60 տոկոսը կհասնի հաղթողին: Աշխարհի չեմպիոն համար մրցում են Հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշկին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դինգ Լիժենը: Աշխարհի գործող չեմպիոնը Մագնուս Կարլսենն է: