
«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ

Միլանի «Ինտեր»-ը դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուս»-ին:
«Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակ 15-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Կրեմոնեզե»-ն և «Ֆիորենտինա»-ին: Թիմերի առաջին հանդիպմանը հաղթել էր «Ֆիորենտինա»-ն: