Քանի՞ մարդ է մահացել Քրեակատարողական հիմնարկներում 2018-ի մայիսից մինչև 2023թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը տրամադրել է մահացությունների թիվը Քրեակատարողական հիմնարկներում՝ 2018թ. մայիսից մինչև 2023թ. ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում:
«2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ նաև՝ Հիմնարկ) անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 10 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 5 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 5 դեպք։
2019 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 21 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 10 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 11 դեպք։
2020 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 5 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 3 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 2 դեպք։
2021 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 5 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 8 դեպք։
2022 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 18 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 8 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 9 դեպք,
– Դատարանի դահլիճում՝ 1 դեպք։
2023 թվականի ապրիլի 17-ի դրությամբ արձանագրվել է մահվան 5 դեպք, որից՝
– Հիմնարկներում՝ 3 դեպք,
– Քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ 1 դեպք,
– Շտապ օգնության մեքենայում՝ 1 դեպք»,- պատասխանել են արդարադատության նախարարությունից: