ՀՀ կառավարությունը 409 միլիոն 140,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 409 միլիոն 140,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում 2021, 2022 և 2023 թվականներին իրականացված երկու սուբվենցիոն ծրագրերի համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 135 միլիոն 431,8 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման համար, որի աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և ավարտվել 2023 թվականի մարտին։ Իսկ 273 միլիոն 709 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Սևան քաղաքի և Գագարին բնակավայրի շենքերի բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Ծրագիրն իրականացվել է 2022 թվականի ընթացքում, ինչի արդյունքում հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Սևան քաղաքի Գայի փողոցի 4, 6, 8, Կոմիտասի փողոցի 4, Երիտասարդական փողոցի 6, Բաղրամյան փողոցի 1, 2, 3,Կարմիր Բանակի փողոցի 35, 46,48, Շահումյան փողոցի 6, 33, Ելենովկա փողոցի 10, Ռուսական փողոցի 4,6, Շիրազի փողոցի 20, Նաիրյան փողոցի 3, 4, 129, 131, 139, 141, 143, 147, 153, 168, 170, 175, 176, 178, 179, 180, 181, 187, Գրիբոյեդովի փողոցի 2, 8, Սևանեցի փողոցի 2, 24, Սյունաց փողոցի13, 15, Սայաթ -Նովա փողոցի 2, 4, 5, 6, 8, 10, 11, 15, 17, 19, 22, 24, 26, Շինարարների փողոցի 3, 5, Գործարանային փողոցի 1, 6, Էներգետիկների փողոցի 1, 2, 3, Նալբանդյան փողոցի 12, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 35, 40/Ա, 42, 44, 61, 63, 65, Բաբաջանյան փողոցի 1/Ա հասցեներում։ Բակային ճանապարհների ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կազմել է 35 հազար քառակուսի մետր։
Խոսրով Խլղաթյան