Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցելույթով:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Մարզահամալիրում մրցաշարին հետևում էր ռեկորդային 4418 հանդիսական:
Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր:
Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։