Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի համար ԵԱ-ի բրոնզը ոսկու արժեք ունի:
«Իհարկե, այս ամենում զգացմունքային պահ էլ կա, քանի որ նմանատիպ մրցաշարի չէի մասնակցել իմ 24 տարվա կարիերայի ընթացքում: Նման ոգևորված հանդիսական չէի տեսել: Հրման վերջին մոտեցման ժամանակ ներդրեցի իմ ամբողջ ուժերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդուհին:
Խուրշուդյանի խոսքով` ինքը շնորհակալ է հանդիսականի, յուրաքանչյուր հայի աջակցության համար:
«Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի: Խոսատացել էի ինքս ինձ, հանդիսականին, որ եթե վերադառնամ, վստահաբար մեդալ կնվաճեմ»,-ասաց նա:
Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք: Պոկում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 100, 104, 107 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 120 կգ, սակայն նա չկատարեց իր հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 227 կգ արդյունքով Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: