Բաժիններ՝

Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը

Սուդանում բախումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 413-ի, ավելի քան 3500 մարդ տուժել է: Նման տվյալներ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը Ժնևում անցկացված ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցում։

«Ցավոք, Սուդանում մարտական գործողությունների զոհերի թիվը, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աճել է: Այսօրվա դրությամբ 413 մարդ զոհվել է, 3551-ը՝ վիրավորվել», – նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։

Սուդանի «Արագ աջակցության ուժերի» (ԱԱՈւ) և կանոնավոր բանակի միջև մարտերն սկսվել են ապրիլի 15-ին՝ այն բանից հետո, երբ ԱԱՈւ-ն իր ստորաբաժանումները տեղակայեց երկրի հյուսիսում գտնվող Մերոե քաղաքում: Դրա հետ մեկտեղ հատուկ նշանակության ջոկատայինները զինվորականներին մեղադրում են իրենց բազայի վրա հարձակվելու մեջ, իսկ բանակում պնդում են, որ առաջինը գրոհել են «Արագ աջակցության ուժերը»։ Բացի այդ, Սուդանի բանակը հերքում է հայտարարությունն այն մասին, թե ԱԱՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել նախագահական պալատը և Խարթումի միջազգային օդանավակայանը:

Երկու կողմերն էլ ապրիլի 18-ին և 19-ին հայտարարել են հրադադարի մասին, սակայն Խարթումում և նրա հարակից քաղաքներում, միևնույնն է, հնչել են կրակոցներ։ Այսօր առավոտից 72 ժամով հրադադար է հայտարարվել, սակայն ականատեսները հայտնում են մայրաքաղաքի օդանավակայանի շրջանում բախումների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս