
26-ամյա Արեն Գ.-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Բազումի բաժին են տեղափոխել 26-ամյա Արեն Գ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: