
Ավտովթար՝ Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում. «Տեսլան» բախվել է էլեկտրասյանը և կայանված «Մերսեդեսին»

Ապրիլի 15-ին, ժամը 19.35-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տեսլան» առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: