Բաժիններ՝

Մարտավարական միջուկային զենքի հետ աշխատող ստորաբաժանումը հաջորդ շաբաթ կավարտի վերապատրաստումը. Բելառուսի ՊՆ

Ռուսաստանում վերապատրաստում անցնող համապատասխան ստորաբաժանումը, որը պետք է աշխատի մարտավարական միջուկային զենքի հետ, Բելառուս կվերադառնա հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Մենք նախապատրաստել ենք տեխնիկա, ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային զինամթերք կրել, ստացել ենք ժամանակակից «Իսկանդեր» համալիր, որը նաև կարող է միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կիրառել: Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կավարտվի համապատասխան ստորաբաժանման պատրաստումը, և այն կվերադառնա մեզ մոտ», – նրա խոսքը մեջբերում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Խրենինը հավելել է, որ Բելառուսն արդեն պատրաստում է առկա հարթակները ռազմավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման համար։

«Անհրաժեշտության դեպքում մենք կունենանք նաև ռազմավարական միջուկային զենք: Եվ մենք արդեն զբաղվում ենք մեզ մոտ առկա հարթակների պատրաստմամբ: Եթե թշնամական հռետորաբանությունը շարունակվի, ապա դա կլինի հաջորդ քայլը: Ուժին մենք կպատասխանենք միայն ուժով: Արևմուտքում այլ կերպ չեն հասկանում», – ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս