Բաժիններ՝

Թունիսի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 25 միգրանտ է զոհվել

Թունիսի ափերի մոտ 25 անօրինական միգրանտ է զոհվել նավաբեկության հետևանքով։

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ այսօր առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է ևս 15 միգրանտի մարմին, որոնք խեղդվել են Սֆաքսի (Թունիսի արևելյան շրջան) ափերի մոտ։ Այսպիսով, նավաբեկության զոհերի թիվը հասել է 25-ի՝ հաշվի առնելով ապրիլի 12-ին հայտնաբերված 10 մարմինները։

Հաղորդվում է, որ խորտակված նավում եղել է առնվազն 110 միգրանտ։ Նրանցից 76-ին հաջողվել է փրկել, ևս առնվազն 9 մարդ դեռ անհետ կորած է:

Նավը Թունիսի ափերի մոտ խորտակվել էր ապրիլի 11-ին: Ըստ Թունիսի ազգային գվարդիայի՝ այս տարվա առաջին եռամսյակին ավելի քան 14 հազար միգրանտների, հիմնականում Սահարայից հարավ գտնվող երկրներից, թույլ չի տրվել մեկնել դեպի Եվրոպա, կամ նրանց փրկել են Թունիսի ափերի մոտ: Այս թիվը 5 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Միջերկրական ծովով ժամանող միգրանտների թվի աճի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս