ՀՀ իշխանությունները հերթական անգամ մեր գլխին մի նոր պատուհաս բերեցին. Արման Աբովյան
Արման Աբովյանը գրում է. «Փաշինյանական իշխանությունների քաղաքականության ողջ անգրագիտությունը, անհեթեթությունը ու հակապետական էությունը հասկանալու համար (այսինքն, Հայաստանի համար անվտանգության իբր «նոր ձևաչափի» ներքո) բավական է հպանցիկ վերլուծել, այսպես կոչված, եվրադիտողների գործունեությունը Հայաստանում։
Հիշեցնենք, որ Եվրոպայից, այսպես կոչված, «դիտորդների» ՝ հայկական սահմանին գտնվելու էությունը, ըստ հայաստանյան իշխանությունների հայտարարությունների, պետք է լիներ հրադադարի ռեժիմի խախտման փաստերի ամրագրումը և յուրահատուկ “վահան” հանդիսանար ադրբեջանցիների անվերջ սադրանքների դեմ։
Սակայն իրական պատկերը սպասելի հիասթափություն առաջացրեց։
Չգիտեմ, թե սահմանին ինչ են արձանագրել և ինչին են այնտեղ «հետևում» եվրադիտորդները, բայց Հայաստանի տարածքների գնդակոծությունն ու օկուպացիան չդադարեց։ Սակայն իրավիճակի ամբողջ զավեշտը նրանում է, որ պարզվում է՝ եվրաոդիտորդները հայկական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ են փոխանցում Ադրբեջանին, որից, համաձայն մեր իշխանությունների «երդումներին», մեզ պետք է «փրկեին» եվրադիտորդները։
Եվ այս հակահայկական ապուշությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ, հայաստանյան իշխանությունների հայտարարության համաձայն, Հայաստանը հնարավորություն չունի ծանոթանալու Եվրամիության դիտորդական առաքելության զեկույցներին։
Ստացվում է, որ արդեն ձեւավորված «թավշյա» ավանդույթի համաձայն ՀՀ իշխանությունները հերթական անգամ մեր գլխին մի նոր պատուհաս բերեցին։
Ուղղակի կարելի է «ցնդել» ստեղծված իրավիճակի աբսուրդի «եվրամակարդակից»:
Հուսամ, որ գոնե հիմա հասկանում ենք, թե ինչ է կատարվում»։