Բաժիններ՝

Ֆիլիպինները և ԱՄՆ-ն կանցկացնեն իրենց պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները

Ապրիլի 11-ից Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին Թայվանի նեղուցում կանցկացնեն երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները:

Զորավարժություններում գործի կդրվի ավելի քան 17 հազար զինծառայող` 5 հազար ֆիլիպինցի, 12 հազար ամերիկացի և 111 ավստրալիացի։ Նշվում է, որ ըստ The Star թերթի՝ այս տարի մասնակիցների թիվը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարի: Վարժանքները կընդգրկեն մեծ տարածք։ Թերթն ընդգծում է, որ ամերիկա-ֆիլիպինյան զորաշարժերը կանցկացվեն չինական զորաշարժերի ավարտից հետո։

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակիԱրևելյան մարտական ​​հրամանատարական գոտին ավելի վաղ հայտարարել էր, որ ՉԺՀ-ն ապրիլի 8-10-ը վարժանքներ կանցկացնի Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզուց դեպի հյուսիս, հարավ և արևելք ընկած ջրատարածքներում։ Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններն անցկացվում են «Միացյալ հատու սուր» անվանման ներքո: Զուգահեռաբար պարեկություն է իրականացվում Թայվանի շուրջ։

Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը և Ֆիլիպինները պայմանավորվածություն են ձեռք բերել ամերիկացի զինվորականների կողմից հանրապետության տարածքում գտնվող չորս նոր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն ստանալու շուրջ: Երկու երկրները երկար տարիներ համագործակցում են անվտանգության ոլորտում։ Սա ներառում է փոխադարձ պաշտպանության պայմանագիրը և 2014 թ.-ի պակտը, որոնք ամերիկյան զորքերին թույլ են տալիս տեղաշարժվել Ֆիլիպինների հինգ ռազմաբազաների տարածքով, այդ թվում՝ վիճելի ջրատարածքների մերձակայքով: Պակտի ընդլայնումից հետո Միացյալ Նահանգներն ստացել են, ընդհանուր առմամբ, առնվազն ինը ռազմաբազա մուտքի հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս