
Խարբերդում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 6-ին ժամը 06։02-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցում այրվում են պլաստմասե իրեր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասսե թափոնների ընդունման կետի բակում այրվում են «GAZel» մակնիշի ավտոմեքենա և պլաստմասե տարրաներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։07-ին։ Այրվել են բակում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան և պլաստմասե տարրաներ (25 խմ)։