Բաժիններ՝

Բելառուսը ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի հետ սահմանների մոտ

Բելառուսի «Բրեստսկի» զորավարժարանում մարտավարական զորավարժություն Է անցկացվում երկրի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զենիթահրթիռային գնդի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

«Նախատեսված պատրաստության պլանին համապատասխան՝ 2023 թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 7-ը «Բրեստսկի» զորավարժարանում մարտավարական զորավարժություն կանցկացվի ՌՕՈւ-ի զենիթահրթիռային գնդի և ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումներից մեկի մասնակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում դիվիզիոնի հրամանատարությունը պետք է որոշում ընդունի տեղաշարժվել և երթ իրականացնել դեպի նոր դիրքային շրջան, դիվիզիոնը վերակազմել մարտական ​​կազմավորումների և անցնել մարտական ​​հերթապահության։

«Խնդիրները պետք է լուծվեն մշտական ​​ակտիվ ռադիոէլեկտրոնային խափանումների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ազդեցության և ԱԹՍ-ների կիրառման պայմաններում», -հայտնել են Բելառուսի պաշտպանական գերատեսչությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930