Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ուկրաինային է հատկացնում լրացուցիչ ռազմական օգնություն՝ 500 միլիոն դոլարի չափով

Վաշինգտոնը Կիևին է հատկացնում ամերիկյան զենքի և զինամթերքի հերթական խմբաքանակը՝ 500 մլն դոլարի չափով:

«Ռազմական օգնության այս փաթեթը ներառում է ավելի շատ զինամթերք ԱՄՆ-ի կողմից տրամադրված HIMARS-ի, հակաօդային պաշտպանության կլանիչների համար և հրետանային արկեր, որոնք Ուկրաինան օգտագործում է պաշտպանվելու համար, ինչպես նաև հակազրոհային համակարգեր, փոքր զենքեր, ծանր տեխնիկայի տեղափոխման տրանսպորտային միջոցներ և տեխնիկական աջակցության միջոցներ, որոնք անհրաժեշտ են մարտի դաշտում Ուկրաինայի պաշտպանությունն ամրացնելու համար», – հայտնել է Բլինքենը:Հաղորդագրությունում նշվում է, որ ի լրումն սրա՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կիևին կհատկացնի զգալի փաթեթ, որը ներառում է ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև հրետանային և տանկային զինամթերք, ականանետային համակարգեր, հրթիռներ և հակատանկային միջոցներ՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։

Բլինքենը նաև շեշտել է, որ Ռուսաստանը «կարող է հենց այսօր վերջ դնել այս պատերազմին»,

«Իսկ մինչ այդ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ու գործընկերները միասին կանգնած կլինեն Ուկրաինայի կողքին այնքան, որքան պահանջվի», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս