Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով եւ շնորհակալություն հայտնել գերմանացի գործընկերներին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորութունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռիխտերը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին եւ արժեվորել մի շարք ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը:

Զրուցակիցները քննարկել են կրթական եւ մշակութային, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Տեսանյութեր

Լրահոս