7-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Մարտի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Մանե Սիմոնյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: