Բաժիններ՝

Կայացել է Հայաստանում ռուսական համայնքի ընդհանուր հավաքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին կայացել է «Ռուսաստան» հասարակական կազմակերպության ընդհանուր հավաքը։ «Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը ներկայացրել է 2020-2022 թվականների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը։

Նա նշել է, որ հասարակական կազմակերպությունը արդյունավետ աշխատանք է կատարում և անգնահատելի ներդրում ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Հայաստանում ռուսերենի և ռուսական մշակույթի տարածման գործում։ Կազմակերպության գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանի բոլոր մարզերում ռուսական համայնքի ներկայացուցիչներին աջակցելը։

Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել նաև «Ռուսաստան» հասարակական կազմակերպության «Սլավյանսակայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Մ․ Վենգրժանովիչը։ Նա պատմել է միջոցառումների, մրցույթների, վիկտորինաների մասին, որոնց մասնակցել են դպրոցի աշակերտները։ Նա անդրադարձել է նաև անցած ժամանակահատվածում դպրոցի զարգացման ծրագրերին։

Հաշվետվություններ են ներկայացրել նաև Աբովյանի, Ալավերդիի, Արմավիրի, Վանաձորի, Գավառի, Գյումրիի, Դիլիջանի, Ջիլի, Եղեգնաձորի, Սևանի, Ստեփանավանի և Էջմիածնի տարածքային մասնաճյուղերի ղեկավարները։

Հավաքի մասնակիցները քննարկել են արդիական հարցեր և նախանշել են փոխգործակցության զարգացման և տարածքային իշխանությունների հետ համագործակցության պլանները։ Հավաքը եզրափակվել է ընդհանուր արդյունքների ամփոփմամբ և կազմակերպության հետագա աշխատանքի մասին որոշման ընդունմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս