![](/banners/BeFunky-design.jpg)
«Հատուկ այսպիսի դեպքերի համար կա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը». Հայկ Ալումյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Hayk-Alumyan5.jpg)
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, իր թիկնապահների միջոցով (ում մենք ենք աշխատավարձ վճարում) նախապես նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից։ Հատուկ այսպիսի դեպքերի համար կա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, որի 7-րդ մասում ասված է․
7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
․․․
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել»: