Մեր կառավարությունը «ժերտվա տվեց» էս երեխեքին, հիմա ձեռքերը լվացել են. հրդեհից զոհվածի պապիկ
«Մենք մի շարք հարցեր տվեցինք Գլխավոր դատախազին, բայց սպառիչ պատասխաններ չստացանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի պապը:
«Իրենք մի վարկած են գցել, Փաշինյանին ասել են, Փաշինյանն էլ ասել է, որ բենզինով վառվել են երեխեքը: Բայց մեր վարկածը չեն նշում, որ Ադրբեջանի կողմից դիվերսիա է կատարվել: Ինչի՞ համար իրենք չեն ասում, թե ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը մեր զինվորների համար: Տեռոր են արել, երեխեքին սպանել են, հետո եկել, տեսել են, որ սպանել են, իրենք էլ դրել-վառել են:
Մենք մինչև վերջ կգնանք այս հարցը պարզելու համար, թող իրենք հանկարծ չկարծեն, թե Փաշինյանը, Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը պետք է հանգիստ նստեն, վայելեն, նոր տներ ստանան, ուրախանան իրենց տներով…
Թող բացահայտվի ճիշտը, ու մենք հանգստանանք: Այստեղ մի հարց է ինձ հետաքրքրում, ինչի՞ համար Հայաստանի առաջին ալիքը՝ Հ1-ը, այստեղ չէ, կարո՞ղ է չի թողնում Փաշինյանը, Պետրոս Ղազարյանը: Կամ Պետրոս Ղազարյան, ինչի՞ չես կանչում հարցազրույցի ձեր Պաշտպանության նախարարին, էդ Ալեն Սիմոնյանին, Արգիշտի Քյարամյանին, Արդարադատության նախարարին, մի հատ իրենց ասա՝ էս 15 զինծառայողները, մեր հայրենիքի պաշտպանները ո՞նց քնած տեղը մահացան… Մեր կառավարությունը ժերտվա տվեց երեխեքին, հիմա ձեռքերը շփել, քաշվել է ղրաղ, մենք մինչև վերջ գնելու ենք…»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում