Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։

«Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգուշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։

Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է Մերալ Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով. «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք, կհանգստանաք»։

Տեսանյութեր

Լրահոս