Ինչո՞ւ է Սիսիանի սպորտդպրոցի տնօրենն առավոտից հերթապահում ՔՊ-ականների հետ՝ ընտրատեղամասի առջև

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի նախկին վարորդին (մականունը՝ Քլո) պատկանող սրճարանի տարածքում՝ 34/04 ընտրատեղամասի մոտակայքում, կան կուտակումներ, որոնց անձամբ հետևում է ՔՊ-ական պատգամավորի նախկին վարորդը։

Գրել էինք նաև, որ տարածքում առավոտից հերթապահություն է իրականացնում Սիսիանի սպորտդպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը։

Ավելի ուշ, հերթապահություն իրականացնող և ընտրատեղամասի առջևից տեղ չգնացող Ռաֆայել Այվազյանին 168.am-ի տեսախցիկը ֆիքսեց նաև ընտրատեղամասից դուրս՝ 34/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրիշա Հովհաննիսյանի հետ զրուցելիս։

Մեր հարցին՝ ինչո՞ւ չի հեռանում ընտրատեղամասի տարածքից, որտեղ նաև ՔՊ-ականներ են հավաքված, Ռաֆայել Այվազյանը պատասխանեց.«Ճիշտն ասած, ծանոթներս շատ են, որ տեսնում ենք, զրույց ենք անում, տունս էստեղ է, նաև սիրածս վայրն է, զուտ դրա համար։ Ընտրություն է՝ Երևանից, բանից գալիս են,զուտ դրա համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս