«Դրանք ինչ խոսք են տվել՝ թող անեն․ Էլ չեմ խոսում, ուրիշ բան կարող ա ասեմ»․ Շաղատի բնակիչ

«Ժողովուրդը գալիս՝ սուս-փուս ընտրում՝ գնում է, կռիվ-դավի չկա»,- Սիսիանի 34/28 ընտրատեղամասում 168.am-ի հետ զրույցում ասաց Շաղատի մի տարեց բնակիչ։

Նա նշեց, որ եկել է քվեարկելու նրա համար, որ խաղաղություն լինի, ժողովրդի համար լավ լինի, ով ինչ խոստացել է՝ կատարի․

«Դրանք ինչ խոսք են տվել՝ թող անեն, ես չեմ խոսք տվել, դրանք են խոսք տալիս, ասում են՝ էդ է, էդ է, էդ է, դե թող անեն։ Դեռ ոչ մի բան չի երևում, որ երևար՝ ժողովուրդը կասեր՝ երևում է, էսպես են արել, էնպես են արել։ Էլ չեմ խոսում, ուրիշ բան կարող ա ասեմ, թող խաղաղ լինի, կռիվ չլինի, կարևորը դա է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս