«Եթե Հայաստանը հրաժարվի դիմադրությունից՝ այդ ժամանակ կստորագրվի խաղաղության փաստաթուղթ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության, և այդ համատեքստում պատասխանեց հետևյալ հարցին, թե արդյո՞ք գերտերությունները Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

«Ճնշումների հավանականությունը որևէ ձևով չեմ կարող բացառել, համենայն դեպս, այդ լավատեսությունը ես որևէ ձևով չեմ կարող կիսել։ Մոտակա ժամանակաշրջանում խաղաղության փաստաթղթի ստորագրմանը միայն կարող է մեկ պատճառ լինել, եթե Հայաստանն ամբողջովին հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից։ Այսինքն, համաձայնվի այն բոլոր առավելապաշտական մոտեցումների հետ, որոնք ներկայացրել է Ադրբեջանը։

ՀՀ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ զիջումների է գնացել քաղաքական և ոչ միայն քաղաքական։ Բայց այս դեպքում այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանը, դա լուրջ կորուստներ ու հարված է ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև այն լուրջ խնդիրներ է  առաջացնելու իշխանությունների համար երկրի ներսում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս