ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության, և այդ համատեքստում պատասխանեց հետևյալ հարցին, թե արդյո՞ք գերտերությունները Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։